Devil’s food cake

Posted by : Admin/ On : 12/04/2023

Devil’s food cake

Devil’s food cake, հայտնի ամերիկյան շոկոլադե տորթ։ Ինչ-որ չափ այն համարվում է ամերիկյան Հրեշտակի քացր տորթի ճիշտ հակառակը։Տորթը հայտնի է նաև կարմիր թավշյա տորթ, red devil’s cake, Waldorf Astoria cake, demon cake, devil’s delight cake, satan cake, mahogany cake, oxblood cake և $100 cake անվանումներով։Ի տարբերություն շոկոլադե այլ տորթերի, պատրաստման համար անհրաժեշտ է օգտագործել մեծ քանակով կերակրի սոդա (ինչը բարձրացնում է այն) և կակաոյի համադրությամբ ստեղծում է կարմիր ծառի խորը գույն և մի քանի հավկիթ։ Բաղադրության մեջ մտնում են նաև կարագ, ալյուր, երբեմն նաև սերուցք կամ մածուն]։ Պատրաստման տարբերվող եղանակից է նաև շոկոլադի հալեցման և կաթի օգտագործման մեթոդից հրաժարվելը, որին փոխարինում է շոկոլադե ջնարակը և տաք ջուրը։ Այս բաղադրատոմսը հայտնվել է 1902 թվականին Սառա Ռոռեռի «Mrs. Rorer’s New Cook Book» գրքում։ 1913 թվականից այս բաղադրադրատոմսը տպագրվում էր Ամերիկայի մի շարք խոհարարական գրքերում։1940-ական թվականներին քաղաքային լեգենդ էր ստեղծվել այն մասին, թե տեղի ռեստորններից մեկի այցելուն, պատվիրելով այս տորթը, հարյուր դոլարի հաշիվ էր ստացել։ Այս ամենից հետո տորթը մեծ ճանաչում ստացավ և տարածվեց։ Այստեղից էլ եկավ թխվածքի ևս մեկ անուն՝ $100 cake։1950 թվականին ստացած մեկ այլ հայտնի՝Waldorf Astoria cake անվանումը, առաջացավ այն տարբերակից, որ տորթը համարվում է Նյու Յորքյան «Waldorf Astoria» ռեստորանի սեփական արտադրանքը։ Չնայած հիմնավորումների բացակայությանը, ռեստորանը համառորեն պնդում է իր տեսանկյունըՏորթի գույնը ապահովելու նպատակով օգտագործվում էր ամառանտ տեսակի գունանյութ՝ E123, մինչև 1970 թվականը, որից հետո սանիտարական ստուգումներ անցկացնելուց հետո, դրա մեջ հայտնաբերվեցին քաղցկեղածին նյութեր և տորթի պահանջարկը կտրուկ նվազեց։