Պայմաններ

Ինչպե՞ս ձևակերպել պատվերը

1. Ընտրեք Ձեզ անհրաժեշտ տորթը համապատասխան բաժինից ՝ ծանոթանալով ողջ առկա տեսականու հետ
2. Սեղմելով «Ավելացնել զամբյուղը» կոճակը՝ տվյալ ապրանքը կհայտնվի «Իմ զամբյուղը» Ձեր անձնական էջում, որտեղ նախօրոք պետք է գրանցվել
3. Սեղմելով «Հավանել» կոճակը՝ տորթը կպահպանվի Ձեր անձնական էջում
4. Կարող եք ընտրել ցանկացած քանակի տորթ
5. Դուք միշտ կարող եք վերադառնալ Ձեր նախընտրելի տորթերի և խմորեղենրի ցանկին , ավելացնելով կամ պակասեցնելով նախընտրելի տորթերի քանակը
6. Անցնելով «Իմ զամբյուղը» Ձեր անձնական էջում կտեսնեք ընտրած ապրանքների ցանկը
7. «Պատվիրել» սեղմելուց առաջ ստուգեք քանակը և ապրանքատեսականին
8. Կարող եք ջնջել այն տորթերը, որոնք չեք ցանկանում պատվիրել կամ տեսնել Ձեր զամբյուղում:
9. Ուշադիր կարդացեք ,թե որ տորթը ինչ ժամկետում է պատրաստ լինում (հիմնականում 2-օրվա ընթացքում , միայն հարսանեկան տորթերը պատրաստեն լինում 7-օրվա ընթացքում)
10. Ապա սեղմեք «Շարունակել» (գրանցվեք, եթե դեռ չեք հասցրել) լրացրեք հարցվող տվյալները, ընտրեք վճարման եղանակը՝ idram-ով, բանկային քարտով կամ Telcell- ով:
11. Պատվերը կարող եք վերցնել մեր վաճառասրահներից կամ նշել առաքում , հացեն գրելով:
12. Ապա սեղմեք «պատվիրել»:

Ձեր պատվերն ամրագրված է: Ձեզ հետ կկապվեն մեր առաքման ծառայությունից: Պատվերի իրականացման ժամանակը կհամաձայնեցվի Ձեզ հետ՝ նախապես կապ հաստատելով Ձեր տրամադրած հեռախոսահամարով:
• Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեր վաճառասրահների հետ զանգահարելով ՝
• (+374) 94 37 25 42
• (+374) 55 32 25 42
• (+374) 93 37 25 42:

Տորթերի և խմորեղենրի համար վճարման եղանակները

Վճարում բանկային քարտով

Բանկային քարտով վճարման առավելություններն են ՝
1. Անվտանգ է
2. Արագ է
3. Միջնորդավճար չի գանձվում
4. Կարիք չկա ժամանակ ծախսել բանկոմատ հասնելու համար:
5. Վճարումից հետո Դուք կստանաք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
6. Վճարումն ընդրունվում է միայն ՀՀ դրամով:
7. Ինֆորմացիայի գատնիություն ապահովում ենք:

Առաքում
1. Առաքման դեպքում մինչև մարզկենտրոներ արժեքները ֆիքսված են :
.2.Մարզկենտրոնից մինչև առաքման վայրը կիլոմետրը կարժենա 500 դրամ:

Առաքված ապրանքի հետ վերադարձման կանոններ.
-Եթե Ձեզ առաքված ապրանքը չի համապատասխանում կայքում ներկայացված նկարագրությանը, վնասված է կամ ունի այլ թերություն՝ Դուք կարող եք պահանջել թերի ապրանքի փոխարինում կամ լիարժեք վերադարձ:
-Յուրաքանչյուր ապրանքի արտաքին,որակային համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման պահին: Այդ իսկ պատճառով՝ խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքումը առաքիչի ներկայությամբ և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում :
-GH Cakes-ը չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար:
-Վնասված ապրանքի վերադարձի դեպքում՝ վերադարձվում է պատվերի գումարը ամբողջովին`առաքման արժեքը ներառյալ՝ մինչև մարզկենտրոն: Փոխանակման դեպքում՝ փոխանակվող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար:


Գաղտնիության քաղաքականություն
Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:
Մեր կայքում Ձեր անձնական տվյալների գաղտնիության ապահովումը երաշխավորում է ֆիրման :
GH Cakes-ը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` պահպանելու մեր առցանց այցելուների գաղտնիությունը:
Ձեր գաղտնիությունը կարևոր է մեզ համար։ Մենք չենք հրապարակում անձնական որևէ տեղեկություն :Մեր կայքի շարունակական օգտագործումը կդիտվի որպես գաղտնիության և անձնական տեղեկատվության մեր պրակտիկայի ընդունում։


Սիրով ՝GH Cakes: