GH Cakes արտադրամասը գտնվում է քաղաք Աբովյանում,որը զբաղվում է հրուշակեղենի արտադրությամբ: Մեր արտադրամասում յուրաքանչյուր հաճախորդի տրվում է անհատական մոտեցում: Լսում ենք նրա ցանկությունները ,քննարկում և այն դարձնում իրականություն, պարգևելով նրանց հաճելի պահեր : Արտադրամասն ունի իր կարգախոսը ՝ ՄԻՇՏ ՆՈՐՈՎԻ, ՄԻՇՏ ԲԱՐՁՐՈՐԱԿ: Փորձում ենք միշտ հավատարիմ լինել մեր կարգախոսին : Արտադրում ենք տարատեսակ խմորեղեններ,բայց հիմնականում շեշտը դրված է տորթերի արտադրության վրա: Արտադրում ենք ամենատարբեր չափսերով, բաղադրություններով, ամենաբարդ հանգուցալուծումներով տորթեր: Արտադրամասն ունի ավելի քան 25 տարվա պատմություն : GH Cakes բրենդը իր գործունեությունը սկսել է ծավալել դեռևս 1990-ական թվականներից: Այն ժամանակ ,իհարկե, ո՛չ բրենդ էր ,ո՛չ արտադրամաս ,դա մի փոքր տարածք էր որտեղ աշխատում և ստեղծագործում էինք : GH Cakes տորթերը և խմորեղենրը պատրաստվում են բացառապես բնական հումքերով , չենք օգտագործում ոչ մի հավելումներ,որը մեր աշխատանքի հաջողության գրավականն է : Արտադրամասում աշխատանքը խմբային չէ ,այլ անհատական ,յուրաքանչյուրը հստակ գիտի իր անելիքը, աշխատողները պատասխանատու են իրենց աշխատանքի համար,որի շնորհիվ էլ կարողանում ենք ապահովել բարձր որակ: Աշխատողները շատ չեն ,բայց կարողանում ենք անթերի մատակարարել մեր խանութներին և ժամանակին հասցնել պատվերները ըստ հասցեատերերի: Առաքումներ ունենք հանրապետության ցանկացած մարզ:Աշխատում ենք նաև օնլայն գրանցումներով: Գրեթե ոչ մի բացթողում չենք ունենում,փոխարենը ստանում ենք հաճախորդների կողմից շնորհակալություններ և գովեստի խոսքեր,որը ինչ խոսք ոգևորում է ողջ անձնակազմին: Ցանկացած պատվեր, մինչ պատվիրատուին հասնելը, ստուգվում է ապրանքանիշի որակը, դիզայնը և նոր միայն հանձնվում է հաճախորդին: Այժմ մեր մասնագետները զբաղված են նոր տորթերի նախագծման իրականացմամբ: Փորձում ենք կենդանություն հաղորդել ամենաբարդ նախագծերից մեկին ,որի մեջ ներգրավված են մեր արտադրամասի բանիմաց հրուշակագործները: Նորություներին ծանոթանալու համար այցելեք տեսականի բաժին: Պատվիրելով օրիգինալ և համեղ տորթեր, որոնք սիրով պատրաստված են պրոֆեսիոնալ հրուշակագործների կողմից, դուք կունենաք հենց ձեր նաընտրած հրուշակեղենը ձեր գեղեցիկ տոնակատարության համար: ՄԻՇՏ ՆՈՐՈՎԻ,ՄԻՇՏ ԲԱՐՁՐՈՐԱԿ:

Առաքում Հայաստանում

We ensure secure payment with PEV

ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿԵՒՄ

We ensure secure payment with PEV

100% ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՈՐԱԿ

We ensure secure payment with PEV

ՕՆԼԱՅՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

We ensure secure payment with PEV