Կարմիր թավշյա տորթ

Posted by : Admin/ On : 12/04/2023

Կարմիր թավշյա տորթ

Կարմիր թավշյա տորթ անգլալեզու երկրներում՝ սև-կարմրային, վառ կարմիր կամ կարմիր ու շագանակագույն գույների։ Ավանդաբար պատրաստվում է ինչպես շերտավոր խմորը՝ սերուցքային պանրի գլազուրով։ Կարմիր սննդային ներկի շնորհիվ այն ստանում է կարմիր գույն։Բաղադրատարրերը՝ սերուցքային կարագը, կակաոն, ալյուրը, կարմիր սննդային ներկը և ճակնդեղը, ինչպես օրենք, լցվում են թանի մեջ։ Սովորաբար օգտագործվում է սերուցքային պանրից կամ զուտ կրեմային գլազուր։1975 թվականին լույս տեսած American Cookery գիրքը (Ջեյմս Բյորդ) նկարագրում է կարմիր թավշյա տորթի 3 տարբեր տեսակ, որոնք միմյանցից տարբերվում էին ճարպի և սերուցքային կարագի քանակությամբ։ Բոլորում օգտագործվել էր կարմիր սննդային ներկը, բայց թթու քացախի և թանի ազդեցության ներքո, ինչպես օրենք, կակաոյի վրա ավելի լավ է երևում կարմիրը։ Հենց կարմիր գույնի առկայության հետ է կապված տորթի «կարմիր թավշյա» անվանումը ինչպես նաև շոկոլադային տորթերին երբեմն վերնագրվող «Սատանայի ուտեստ» անվանումը։Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երբ չափակարգում էին ապրանքներն, հացթուխները օգտագործում էին եփած ճակնդեղ՝ տորթերի գույնն ավելացնելու համար։ Եփած ճակնդեղը դեռ կարող է հանդիպել որոշ բաղադրատոմսերում։ Այս տորթն եղել է հայտնի ուտելիք Մեծ ճգնաժամի ժամանակ ։Կանադայում տորթը հայտնի էր դարձել որպես աղանդեր ռեստորաններում և Eaton հացաբուլկեղենի խանութների ցանցում 1940-ական և 1950-ական թվականներին։ Տորթը համարվում էր Eaton-ի միօրինակ բաղադրատոմս, իսկ աշխատակիցները լռում էին։ Այդ լռության հետևանքով մարդկության մեծ մասը կարծում էր, որ բաղադրատոմսի ստեղծումը պատկանում է այդ խանութների ցանցին, տիկին Eaton։Տորթի ճանաչումը նաև կապված է 1989 թվականին նկարահանված «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմին, որտեղ փեսայի տորթը (հարավային ավանդույթ) լինում է կարմիր թավշյա տորթը՝ զրահակիր նավի տեսքով։ Վերջին տարիների ընթացքում տորթը դարձել է ավելի հայտնի և հեշտությամբ գտնվելի շատ հացաբուլկեղենի խանութներում։