Տիրամիսու

Posted by : Admin/ On : 11/04/2023

Տիրամիսու

Տիրամիսու իտալական աղանդեր, որը պարունակում է մասկարպոնե պանիր, սուրճ ,հավկիթ, շաքարավազ, կակաո, սավոյարդի։ Որպես օրենք՝ աղանդերը ծածկում են կակաոյով։ Կարելի է նաև հունական ընկույզ ավելացնել։Տիրամիսուն աշխարհում մեկն է ամենաճանաչված աղանդերներից։ Գոյություն ունեն բաղադրատոմսի հարմարվածություններ, որի համաձայն՝ կակաոյին կարելի է փոխարինել մանրացրած շոկոլադով, սավոյարդին՝ բիսկվիթով, սուրճին՝ մրգային կամ ալկոհոլային խմիչքով, իսկ որոշ դեպքերում Տիրամիսուն կարող է հիշեցնել կեքս կամ պուդինգ։Պատմաբանների մի մասը մտածում է, որ Տիրամիսուի բաղադրատոմսը ստեղծվել է 17-րդ դարում՝ Մեծ դուքս Կոզիմո 3-րդ Մեդիչիի պատվին, սակայն դրա մասին փաստաթղթային ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Իսկական պատմությունը այս տորթի սկսվում է 20-րդ դարի 60-ական կամ 70-ական թվականներից, որի շնորհիվ էլ տորթը համարվում է ժամանակակից։Առաջին գրված հիշողությունը ֆիքսված է Ջուզեպե դի Կլեմենտի հոդվածում՝ 1971 թվականին ]։ 1981 թվականին նրա անվանակիցը՝ Ջուզեպե Մաֆիոլին, «Vin Veneto» թերթում գրեց, որ Տիրամիսուն ստեղծվել է հրուշակագործ Ռոբերտո Լինգուանոտտոյի կողմից՝ 60-ական թվականներին՝ «Alle Beccherie» ռեստորանում։ Ջուզեպե Մաֆիոլին նշեց, որ իր անվանմամբ Տիրամիսուն պարտական է բաղադրիչների վերականգնողական և սնուցողական հատկանիշներին, որոնք մտնում են իր բաղադրատոմսի մեջ։Բաղադրատոմսը նաև հանդիպում է «I dolci del Veneto» գրքում։ Հաջորդ հիշողությունները կարելի է հանդիպել ավելի ուշ տեքստերում, ինչպիսիք են՝ «Cucina e tradizioni del Veneto», որում գրում են, որ Տիրամիսուն ստեղծվել է «Alle Beccherie» ռեստորանի գլխավոր խոհարարի կողմից, ով ուներ աշխատանքային փորձ կենտրոնական Եվրոպայում։Գոյություն ունեն տորթի վերաբերյալ շատ լեգենդներ։ Այսպիսով, դրանցից մեկը վկայում է, որ ճանաչված իտալական աղանդերը, որը առաջին անգամ պատրաստվել էր Սիենում՝ հատուկ մեծ դուքս Տոկսանա Կոզիմո 3-րդի համար, և տորթին անվանել էին «Zuppa del duca»։Կան նաև տարբերակներ, որոնց համաձայն տորթի հեղինակն են ռեստորաններ «El Toulà»-ն և «Al Fogher»-ը։ Բացի դրանից 2006 թվականի հոկտեմբերի 8-ին Baltimore Sun թերթը հրապարակեց մի հոդված, որում հավաստացվում էր, որ «Beccherie» ռեստորանում աղանդերի մատուցողն էր Կարմինանտոնիո Յաննակոնեն ով մեր ժամանակներում ապրում է Բալտիմորում՝ ԱՄՆ-ում։ Պատմաբանները մտածում են, որ Տիրամիսուն ստեղծել է հենց նա։