Նապոլեոն

Posted by : Admin/ On : 11/04/2023

Նապոլեոն

Ֆրանսիայում և Իտալիայում տորթը կոչվում է millefeuille , ԱՄՆ-ում՝ Napoleon, Մեծ Բրիտանիայում՝ vanilla slice կամ cream slice։ Հոլանդիայում և Բելգիայում տարածված է Նապոլեոնի իրենց տարբերակը, որը կոչվում է Tompouce (Տոմպուս)։ Այն կաթի սերուցքով շերտավոր խմոր է՝ ծածկված վարդագույն գլազուրով։ Հունգարիան ունի իր տարբերակը, որը կոչվում է «Királyi francia krémes» (Ֆրանսիական արքայական կրեմային)։Ռուսաստանում թխվածքի անունը հաճախ կապում են Ռուսաստանից Նապոլեոն Բոնապարտի արտաքսման 100-րդ տարելիցի հետ։ Այդ տոնի համար ստեղծվել են նաև ուտելիքի և խմիչքի ամբողջական շարքեր։ Ստեղծվել է նաև նոր խմորեղեն՝ շերտավոր կրեմով, պատրաստում են եռանկյունիների տեսքով, որում պետք է տեսնվեր Նապոլեոնի գլխարկը։ Խմորեղենը շատ արագ ստացավ «Նապոլեոն» անվանումը։ Այդ անվանումը պահպանվել է մինչև մեր ժամանակները, սակայն խմորեղենն հիմա թխվում է ուղղանկյունների տեսքով։Հնարավոր է, որ տորթը ստեղծվել է Նեապոլում՝ Napolitano (Նեապոլական) անվանմամբ, իսկ արդիական անվանումը՝ աղճատվել է։Հունգարական տարբերակը տարբերվում է նրանով, որ սեղանին մատուցելու ժամանակ այն կտրատում են մեծ-մեծ քառակուսիների ձևով։ Դա պայմանավորված է «Կրեմեշի» ծագմամբ[4]. Հայտնի ֆրանսիական հրուշակագործը՝ «Մինյոն» տորթի ստեղծող՝ Ժակ Մինյոնը, հայտնաբերեց, որ ոչ մեծ չափսի աղանդերը ուտում են միայն տիկնայք, իսկ ամբոխը նախընտրում է մեծ չափաբաժիններ։Համացանցի և սոցիալական ցանցերի հայտնագործումը բերեց տորթի բաղադրատոմսի համատարած տարածմանը։ Շատ բաղադրատոմսեր տարբերվում են դասական «Նապոլեոն» տորթից։