Չիզքեյք

Posted by : Admin/ On : 10/04/2023

Չիզքեյք

Չիզքեյք եվրոպական և ամերիկյան խոհանոցների ուտեստ, որ պարունակում է իր մեջ պանիր ներառող աղանդեր՝ պատրաստված կաթնաշոռից մինչև աղանդերային սուֆլե։ Առաջին չիզքեյքերը հայտնվել են դեռ Հին Հունաստանում։Չիզքեյքերը պատրաստում են ֆիլադելֆիա կոչվող պանրից։ Օգտագործում են նաև շաքարավազ, ձու, սերուցք և մրգեր։ Այս ամենի խառնուրդը ավելացվում է թխվածքաբլիթների կամ քաղր կրեկերների վրա։ Հաճախ ավելացնում են վանիլ, շոկոլադ և մրգային զարդարանքներ, ինչպես օրինակ՝ ելակ։Չիզքեյքի պատրաստման ամենատարածված խնդիրը սառեցման ժամանակ ճաքերի առաջացումն է։ Կան մի քանի մեթոդներ դրանցից խուսափելու համար։ Դրանցից մեկն այն է, որ թխվածքը հարկավոր է թխել ջրային գոլորշու վրա, որպեսզի հավասարաչափ տաքացում ապահովվի։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ հարկավոր է ոչ շատ բարձր ջերմաստիճանի առկայությամբ թխել։ Հետո դանդաղորեն սառեցնել չիզքեյքը՝ բացելով ջեռոցի դռնակը։ Ըստ երրորդ մեթոդի՝ ջեռոցից հանելուց 10—15 րոպե անց չիզքեյքը հարկավոր է դանակով զգուշորեն ազատել տարայի պատերից։ Այդպես այն պետք է թողնել մինչև ամբողջովին սառելը (մոտավորապես 1,5—2 ժամ)։ Եթե այս միջոցները չեն օգնում, ապա հարկավոր է կաթնաշոռային զանգվածը զարդարել մրգերով, հարած սերուցքով կամ թխվածքաբլիթների փշրանքներով։Մեծ Բրիտանիայում չիզքեյքը անեփ սառը աղանդեր է, որը սովորաբար կազմված է հիմնական շերտից՝ կարագով խառնած մանրացված թխվածքաբլիթներից և հաստ նրբաբլիթից, ինչպես նաև միջուկից՝ կաթի, շաքարավազի, պանրի, սերուցքի, երբեմն ժելատինի խառնուրդից