Կիևյան տորթ

Posted by : Admin/ On : 25/12/2022

Կիևյան տորթ

Կիևյան տորթ, տորթ՝ Կարլ Մարքսի անվան Կիևյան հրուշակային գործարանի կողմից:Մի անգամ հրուշակագործները մոռացել են սառնարանում դնել սպիտակուցային խառնուրդի մի մասը և հաջորդ օրը, ներկայանալով աշխատանքի, Կոնստանտին Նիկիտովիչ Պետրենկոն, 17- ամյա հրուշակագործի օգնական՝ Նադեժդա Չերնոգորի հետ վախով և տագնապով որոշել են սպիտակուցային խառնուրդը խառնել կարագային կրեմով, լցնել վանիլային փոշի և զարդարել ծաղկավոր զարդարանքներով։ Հենց այսպես առաջացավ տորթի նախակարապետը, որին վճռվել էր շուրջ մի քանի տասնյակ տարիներ լինել Կիևի այցելության քարտը։«Կիևյան Տորթի» բաղադրատոմսը ժամանակի հետ զուգընթաց փոփոխվել է։ 1970-ական թվականներին գործում էր սպիտակուցով և ընկույզով պատրաստված խառնուրդի տարբերակը, որից հետո սկսեցին ավելացնել պնդուկ և արախիսենի։ Այսպիսի թանկարժեք ընկույզներն թանկացրեցին տորթի գինը, ուստի արտադրությունը նորից սկսեց պնդուկով պատրաստել։Հիմա տորթը կազմվում է երկու ընկուզային խմորներից՝ կրեմի նրբաշերտով։ Տորթի վերևի հատվածը զարդարված է տարբեր կրեմներով, իսկ կողմնային մակերևույթը՝ ընկուզային խառնուրդով։ Տորթի ապրանքանշանը և պատրաստման եղանակը պատկանում են Roshen հրուշակային ընկերությանը։